
Հունաստանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել ապօրինի գործողությունները Կիպրոսի տնտեսական գոտում

Հունաստանը դատապարտել է Թուրքիայի անօրինական գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ պահանջել է դադարեցնել դրանք: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Կատրունգալոսը Թուրքիայի իր պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի հետ Հելսինկիում կայացած հանդիպումից հետո:
Ավելի վաղ Անկարան «Ֆաթիհ» հորտման նավն է ուղարկել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտի, որտեղ գազի հանքավայրեր են հայտնաբերվել: Թուրքիան գտնում է, որ իրավունք ունի տարածաշրջանի բնական հարստությունների նկատմամբ:
«Ես ամենախիստ ձեւով հայտնեցի, որ մենք դատապարտում ենք Թուրքիայի միակողմանի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում եւ պահանջում ենք դադարեցնել դրանք»,-ասել է Կատրունգալոսը: Նրա հայտարարությունը տարածել է ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
«Միեւնույն ժամանակ մենք քննարկեցինք Էգեյան ծովում լարվածությունը թույլացնելու, մեր օդային տարածության խախտումները դադարեցնելու անհրաժեշտությունը»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: