Իրանի և Կատարի արտգործնախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրահման բին Ջասիմ Ալ Թանիի հետ, հաղորդում է Press TV-ն:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակին:

Զրույցի ընթացքում նախարարներն ընդգծել են տարածաշրջանային խնդիրների կարգավորման համար դիվանագիտական մեխանիզմների կիրառման կարևորությունը:

Նրանք նաև պայմանավորվել են շարունակել շփումներն ու ջանքերի համակարգումը՝ նպատակ ունենալով կանխել տարածաշրջանում լարվածության հետագա սրումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031