Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան մայիսի 21-ին հայտարարել է, որ հանրապետության ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները վկայում են իշխանությունը զավթելու փորձերի մասին:
«Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել՝ որպես ճնշման գործադրում դատական համակարգի նկատմամբ»:
Նոր Զելանդիայի մզկիթներում մարդկանց գնդակահարած տղամարդուն ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել:
Լեհաստանում կառավարող «Օրենք եւ արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին կարծում է, որ Եվրամիության կենտրոնական մամիններում գործող 30 հազար ազդեցության խմբերի մեծ մասը կապված է Ռուսաստանի հետ:
ԱՄՆ-ը մտադիր է պատժամիջոցներ սահմանել ԵՄ-ի երկրներ ռուսական գազի փոխադրման «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծի նկատմամբ:
Ավստրիայի ազատության կուսակցությունը (ԱԱԿ) Ավստրիայի ժողովրդական կուսակցության հետ կոալիցիայից դուրս գալուց հետո կպաշտպանի ընդդիմության անվստահության քվեն կանցլեր Սեբաստիան Կուրցին:
Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա են հայտարարել նախագահի ընտրությունները մինչեւ աշուն հետաձգելուց իշխանությունների հրաժարման պատճառով:
Ուելսի արքայազն Չառլզը համաձայնություն է տվել հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ հունիսի սկզբին Մեծ Բրիտանիա ԱՄՆ-ի նախագահի պետական այցի ընթացքում
Ինդոնեզիայի գործող նախագահ Ջոկո Վիդոդոն հաղթանակ է տարել երկրում կայացած ընտրություններում եւ պետության ղեկավար կմնա երկրորդ ժամկետով:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությանը տվել է ժամանակավոր գլխավոր թույլատրագիր, որը վերականգնում է ցանցերի սպասարկում ապահովելու եւ ԱՄՆ-ում օգտագործվող իր շարժական սարքերի համար ծրագրային ապահովում տրամադրելու նրա իրավունքը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Իրանի իշխանությունների հետ միայն ժամանակ, երբ «նրանք պատրաստ լինեն»:
ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների շուրջ 400 օրենսդիրներ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ, որը միտված լինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը:
Մայիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի օդուժին պատկանող բեռնափոխադրող ռազմական CASA CN-235 ինքնաթիռը դիտորդական թռիչքներ կիրականացնի Ռուսաստանի օդային տարածքում։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Միացյալ Նահանգների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ֆիրմաները սառեցրել են իրենց մշակումների եւ ծրագրային ապահովման մատակարարումները Չինաստանի Huawei հեռահաղորդակցական ընկերությանը:
Դերասան եւ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը մեղադրանքներ չի առաջադրի այն անհայտ անձի դեմ, որն իր վրա է հարձակվել Հարավաֆրիկյան Հարապետության (ՀԱՀ) Յոհաննեսբուրգ քաղաքում տեղի ունեցած մարզական միջոցառման ժամանակ:
«Նա փակուղում է հայտնվել, բայց դրանից դուրս գալ է հարկավոր, որովհետև արդեն աջակցության մակարդակը նախկինը չէ, այս անգամ մարդիկ դուրս եկան իր կոչի ետևից, բայց ոչ այն թափով, ինչ անցյալ տարի գարնանը: Ավելին՝ շատ մարմիններ, այդ թվում՝ նախագահը, կոչ արեց հետևել օրենքի տառին։ Նա քիչ-քիչ հայտնվում է մեկուսացման մեջ։ Ո՞վ է Ղարաբաղում դավադրություն կազմակերպում՝ Ռոբերտ Քոչարյա՞նը… Կամ Բակո Սահակյա՞նն է դավադրություն կազմակերպում»։
Գերմանիայի «Քրիստոնյա–դեմոկրատական միություն» (CDU) կուսակցության նախագահ Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը համերաշխություն է հայտնել Թուրքիայի ընդդիմադիր ուժերին։
Փարիզի Էյֆելյան աշտարակը մայիսի 20-ին զբոսաշրջիկների համար փակվել է մի տղամարդու պատճառով, ով փորձել է բարձրանալ աշտարակով առանց որևէ անվտանգության միջոցների:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հավաստիացրել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն ավելացնել պաշտպանական ծախսերը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շնորհավորանք չի հղի Վլադիմիր Զելենսկուն, որը մայիսի 20-ին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը:
Կատալոնցի չորս քաղաքական գործիչներ, որոնց մեղադրանքներ են ներկայացված 2017 թվականին անկախության շուրջ անօրինական հանրաքվե անցկացնելու կապակցությամբ, մայիսի 20-ի առավոտյան փաստաթղթեր են ստացել Իսպանիայի կոնգրեսում իրենց պատգամավորական կարգավիճակի վերաբերյալ, եւս մեկ քաղաքական գործիչ սենատորի մանդատ է ստացել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առանց մեկնաբանությունների է թողել այն տեսագրության հայտնվելը, որն սկանդալի է հանգեցրել Ավստրիայի խորհրդարանում։
Greenpeace միջազգային բնապահպանական կազմակերպության ակտիվիստները մայիսի 20-ին շրջափակել են BP նավթի-գազի կորպորացիայի կենտրոնայականը Լոնդոնում:
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հպարտանում էհինգ տարվա իր աշխատանքով եւ մտադիր է մասնակցել պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնբասում պատերազմի դադարեցումը համարել է իր առաջին առաջադրանքը պետության ղեկավարի պաշտոնում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Գերագույն ռադայի արձակման եւ երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։
Վլադիմիր Զելենսկին մայիսի 20-ին ստանձնել է Ուկրաինայի նախագահի պաշտոնը:
Freedom House-ի Հատուկ հետազոտությունների տնօրեն (Director for Special Research) Նեյթ Շենկանն անդրադարձել է այսօր առավոտից ՀՀ բոլոր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։
Շվեդիայի դատախազությունը մայիսի 20-ին դիմել է դատարան՝ պահանջելով տալ WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի հեռակա ձերբակալման կարգադրագիր:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել։