ԱՄՆ-ում կյանքի 92-րդ տարում մահացել է բանաստեղծ Սերգեյ Եսենինի որդին՝ Ալեքսանդր Եսենին-Վոլպինը, ով հայտնի այլախոհ էր, փիլիսոփա, մաթեմատիկոս, ԽՍՀՄ-ում իրավապաշտպան շարժման առաջնորդներից մեկը, հայտնում է Interfax-ը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Associated Press-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ողջունում է Սիրիայից ռուսական զորքերի հիմնական մասի դուրսբերումը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Սիրիայից դուրս բերել իր ռազմատիեզերական ուժերի հիմնական մասը, կարող է հանգեցնել Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունների սառեցման, գրում է Bloomberg-ը:
Ադրբեջանը չարաշահում է իր իշխանությունը՝ փորձելով լռեցնել վարչակարգի քննադատներին, այդ թվում և ազատազրկված լրագրող Խադիջա Իսմայիլովային: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է հայտնի իրավաբան Ամալ Քլունին:
Մոսկվան հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ Ռուսաստան կատարելիք այցի հիմնական թեման դառնալու է Սիրիան, հայտնում է Interfax-ը:
Պակիստանի Փեշավար քաղաքում պայթյուն է որոտացել ավտոբուսային կանգառում, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 15 մարդ, մոտ 30 մարդ վիրավորվել է:
Միասնական ու հաջողակ Վրաստանը պետք է վճռորոշ դեր խաղա Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման գործում: Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Սիրիայում շատ բարդ է հրեշտակներ գտնել. «Եթե քաղաքացիական պայքարը վերածվում է քաղաքացիական պատերազմի, երբ ստիպված են անգամ ինքնաձիգը ձեռքին՝ մարդուն տարբերակել՝ չափավո՞ր ընդդիմություն է, թե՞ ծայրահեղական է, բնականաբար, այնտեղ շատ բարդ է գտնել հրեշտակ՝ որևէ առումով: Եվ պատահական չէ, որ սիրիական խնդրի հանգուցալուծման համատեքստում միշտ ուզում են հասկանալ՝ ով է «վատ տղան», և ով է «լավ տղան», ու չեն հասկանում»:
Իսլամական «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումը հայտարարել է Սիրիայում նոր հարձակումների նախապատրաստության մասին, հայտնում է AFP գործակալությունը՝ հղում կատարելով ջիհադիստների ղեկավարներից մեկին:
«Եվրոպան հիանալի հասկանում է` փողի հատկացումները, որ ինքը պետք է անի, բոլոր դեպքերում անելու է, որովհետև, եթե միգրանտները մտնեն եվրոպական տարածք, ծախսումները կրկնակի-եռակի շատ են լինելու, քանի որ Եվրոպան ստիպված պետք է լինի իրականացնել կարգապահական միջոցառումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Գերմանացի դիվանագետների տվյալներով՝ ստացվել են կոնկրետ նախազգուշացումներ ահաբեկչությունների մասին, որոնք նախապատրաստվում են Անկարայի առևտրային կենտրոններում, հայտնում է DW-ն:
ԱՄՆ Օհայո նահանգում ցուցարարներից մեկը փորձել է բեմից տապալել ԱՄՆ-ի նախագահի հանրապետական ընտրարշավի առաջատար Դոնալդ Թրամփին։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ` նա դիմադրել է և ավելի ուշ նշել, որ պատրաստ էր հակահարված տալ:
Մոսկվայում քրեական գործ է հարուցվել առողջության համար վտանգ ներկայացնող թառափի խավիարի անօրինական առևտրի փաստով: Մեղադրյալներին սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում:
Սոցցանցերի օգտատերերն ուշադրություն են դարձրել ճառագայթող սարքին, որը հայտնվել է կադրում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ:
Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները բավարար չեն, որպեսզի նրան ստիպեն դադարեցնեն Ուկրաինայի դեմ ագրեսիան, այդ պատճառով Արևմուտքը պետք է ոչ թե երկարաձգի, այլ հավելյալ սահմանափակումներ մտցնի ռուսական տնտեսության ամբողջական ոլորտների դեմ:
Բելգիայի մայրաքաղաքում շարունակվում են Փարիզում անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած ահաբեկչությունների կասկածյալների որոնումները: Օպերացիայի ընթացքում, որն սկսվել էր երեկ՝ օրվա կեսին, սպանվել է զինված ծայրահեղական, 3 բելգիացի ու 1 ֆրանսիացի ոստիկան ստացել են վնասվածքներ, հայտնում է Euronews-ը:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 14-ին այցելել է Դյուսելդորֆում անցկացված «Պրովայն» գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար:
Միացյալ Նահանգները չեն ճանաչում սահմանների ուժային փոփոխությունը 21-րդ դարում: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ՝ կապված Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման երկրորդ տարելիցի հետ:
Ֆրանսիան անհանգստացած է տարածաշրջանում լարվածության ուժգնացմամբ։ Նա Ռուսաստանին եւ Թուրքիային դիմել է հարաբերությունները մեղմելու կոչով։ Հարկ է աչալուրջ լինել այս տարածաշրջանում, որպեսզի արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրներին նոր լարվածաթյուններ եւս չավելանան։
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Մարկո Ռուբիոն ավարտել է իր քարոզարշավը: Իր հայտարարությունը Ռուբիոն արել է Ֆլորիդա նահանգում պարտություն կրելուց հետո, որի սենատորն է, հայտնում է CBS News-ը:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռների հերթական խմբաքանակն է դուրս եկել Լաթաքիայի «Խմեյմիմ» օդանավակայանից, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մարտի 15-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ:
Գլենդելը դարձել է ԱՄՆ առաջին քաղաքը, որտեղ բոլոր դպրոցները ապրիլի 24-ին փակ կլինեն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ Գլենդելի համայնքային դպրոցական խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 24-ը հռչակել «Հայոց ցեղաս պանության հիշատակության օր»:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնապես հրապարակել է Անկարայի վերջին ահաբեկչությունն իրականացրած անձի ինքնությունը: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ահաբեկչությունն իրականացրել է 1992 թվականին ծնված, Կարսի գրանցում ուն եցող Սեհեր Չաղլա Դեմիրը:
Սիրիայում ՌԴ օդա-տիեզերական ուժերի գործողությունների դադարեցման որոշումը չի կայացվել ինչ-որ մեկին դուր գալու համար: Այս մասին, ըստ «Նովոստի» գործակալության՝ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Քերին ակնկալում է, որ այցի ընթացքում իրեն կընդունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ մշակույթի նախարարության ներդրումային քաղաքականության և գույքի կառավարման բաժնի փոխտնօրեն Վադիմ Մուրադյանը հերքել է իր ձերբակալության մասին ԶԼՄ-ների տեղեկատվությունը: «Ողջ եմ, առողջ, նստած աշխատում եմ, ոչ ոք ինձ չի ձերբակալել»,- «Ռիա-նովոստիի» հետ զրույցում ասել է Մուրադյանը:
Չինաստանի Շենչժեն քաղաքի իշխանությունները պլանավորում են կառուցել աշխարհում խոշորագույն էլեկտրակայանը, որը կաշխատի թափոնների այրման հաշվին: Այդ մասին գրել է «Ժենմին ժիբաո» թերթը՝ տեղեկացնելով, որ քաղաքում կկառուցվեն երեք այդպիսի էլեկտրակայաններ, որոնցից մեկը կդառնա աշխարհում խոշորագույնը. այն կկարողանա օրական վերամշակել 5 հազար տոննա աղբ:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ Մայր Թերեզայի սրբադասումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին, հայտնում է Reuters-ը:
«168 Ժամի» հետ զրույցում գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը հիշեցրեց Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի տարեսկզբյան խոսքերն այն մասին, որ Գերմանիան ցանկանում է իր նախագահությամբ դրական դերակատարություն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում։