Զելենսկին մտադիր է նախաձեռնել Գերագույն ռադայի արձակումը
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը: Այդ մասին հայտարարել է նրա խորհրդական Դմիտրի Ռազումկովը՝ «1+1» հեռուստաալիքում ելույթ ունենալով «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում:
«Զելենսկին, բնականաբար, կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը, քանի որ դրա համար կան մի շարք նախադրյալներ, մասնավորապես, կոալիցիայի բացակայությունը խորհրդարանում»,- ասել է նա:
Ընտրված նախագահի շտաբն ավելի վաղ տեսահանրագիր է հրապարակել Ռադայի արձակման մասին: Զելենսկին ինքն ընտրարշավը ընթացքում նույնպես հայտարարել էՌադայի վաղաժամկետ ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Ուկրաինայի խորհրդարանի հերթական ընտրությունները կկայանան հոկտեմբերի վերջին: Զելենսկու պաշտոնակալության արարողությունը նշանակաված է մայիսի 20-ին:
Սահմանադրության համաձայն՝ նախագահն իրավունք ունի արձակել Ռադան եւ արտահերթ ընտրություններ նշանակել, բայց խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտից առնվազն կես տարի առաջ, այսինքն՝ մինչեւ մայիսի 27-ը:
Մինչդեռ, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մայիսի 17-ին «Ժողովրդական ճակատ» խմբակցությունը պատրաստվում է հայտարարել կոալիցիայի կազմի դուրս գալու վերաբերյալ, ինչից հետո պաշտոնական հիմքեր կլինեն պետության ղեկավարի կողմից Ռադայի արձակման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: