Փարիզում աշխատանքային օրենսդրության բարեփոխումների դեմ տեղի ունեցած ցույցերի ժամանակ առաջացած անկարգությունները դադարեցնելու նպատակով ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:
Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ քննարկել է ռազմատեխնիկական, առևտրային, պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները:
Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր շրջանում տեղի է ունեցել պայթյուն, հաղորդվում է 4 զոհի և ավելի քան 10 վիրավորի մասին:
Աշխատանքային միգրանտները, ովքեր աշխատանքի են վերցվել «Apple»-ի կապալառու «Pegatron» ընկերության կողմից, դաժան պայմաններում են ապրում:
Դերասան Ստանիսլավ Դուժնիկովը «Եվրատելիս» երգի մրցույթում կփոխարինի երգչուհի Անաստասիա Ստոցկայային: Ինչպես գրում է Lenta.ru-ն, որպես ժյուրիի անդամ նա հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում և եզրափակչում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան միասնական արժույթի ներդրման անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Այս մասին մայիսի 12-ին կայացած Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ նշեց պաշտոնյան` հավելելով, որ կրկնում է իր տեսակետը, որն արտահայտել է նախորդող տարիներին: «Ես հիմա ոչ մի անհրաժեշտութ յուն չեմ տեսնում միասնական արժույթ ներդնելու համար, քանի որ դեռևս չկան համապատասխան պայմաններ ու կարիքներ»,- ասաց Վալովայան:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստվում են ներկա գտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի կազմակերպիչներին` իր դժգոհությունը հայտնելով Արցախի դրոշի ծածանման առնչությամբ Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՏ/EBU) հայտարարության կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
ԵՄ-ն ավտոմատ անցում չի կատարի Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմին: Այս մասին, ինչպես հայտնում է բելգիական Belga գործակալությունը, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Հայկական ապրանքների արտահանումը Եվրասիական տնտեսական միության երկրներ 2016-ի առաջին ամիսներին աճ է գրանցել` ի համեմատ 2015-ի նույն ժամանակահատվածի: Այս մասին մայիսի 12-ին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան:
«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչները ողջ-ողջ այրել են հինգ մարդուց բաղկացած այն ընտանիքը, որը փորձել էր հեռանալ զինյալների կողմից գրավված տարածքից: Այս մասին հայտնել է Իրանի Perss TV հեռուստաալիքը:
Մոսկվայում հաստատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում մայիսի 16-ին կայանալիք հանդիպման հնարավորությունը:
«Փորձագետները, այդ թվում՝ Ազգային քրեական գործակալությունից, կապահովեն միջազգային կոորդինացում եւ աջակցություն, որպեսզի օգնեն իրավապահ մարմիններին եւ դատախազական ծառայություններին՝ համատեղ աշխատել անդրսահմանային հետաքննությունների եւ կոռումպացված էլիտաների պատիժների ու հափշտակված ակտիվների վերադարձման համար»,- հայտնել է Քեմերոնը:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ադրբեջանի իր գործընկերոջ՝ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ-ում համանախագահող երկիր և ԵԱՀԿ Մինսկի խումբը կգործադրեն բոլոր ջանքերը՝ կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Մի խումբ գերմանացի մտավորականներ, որոնց թվում է նաև ծագումով թուրք հայտնի ռեժիսոր Ֆաթիհ Ակինը, բաց նամակով դիմել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Բունդեսթագին` կոչ անելով հունիսի 2-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հայտնում է Horizon Weekly-ն, բաց նամակը տպագրվել է գերմանական Die Zeit թերթում:
Ռուսաստանի աշխատանքի նախարարությունը խնդիր է դնում ստեղծել միասնական սոցիալական տարածք Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրների տարածքում: Այս գործընթացի միջոցառումների մի մասն արդեն ավարտվել է:
Կրեմլը քաղաքականություն չի տեսնում «Ռոսսելխոզնադզորի» մտադրության մեջ, որը որոշել է ամբողջությամբ արգելել Թուրքիայից մրգերի ու բանջարեղենների մատակարարումը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Բրազիլացի սենատորներն այսօր կայացած նիստում ավելի քան 20 ժամ տևած քննարկումներից հետո ժամանակավորապես աշխատանքից ազատել են երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆին պաշտոնից, հայտնում է RIA Novosti-ն:
Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես նախազգուշացրել է Հայաստանի հանրային հեռարձակողին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի կողմից ծածանելու համար: Այս մասին տեղեկացնում է eurovoix.com կայքը:
Հունաստանի ոստիկանությունն անցկացրել է խոշորամասշտաբ օպերացիա, որի նպատակն է եղել ձերբակալել անդրազգային հանցավոր խմբավորման, որը 10 տարի շարունակ զբաղվել է ֆինանսական բուրգի կառուցմամբ ու ներդրողներից խաբեությամբ շորթել է տասնյակ միլիոնավոր եվրոներ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը:
Փորձագետները ձեռնամուխ են եղել Եվրամիության և Թուրքիայի միջև առանց վիզային ռեժիմի օրենսդրության ձևակերպմանը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եվրամիության խորհրդում իր աղբյուրին:
Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան «Ինտերպոլի» հետ համատեղ կստեղծեն աշխարհում առաջին հակակոռուպցիոն կենտրոնը, որի կենտրոնակայանը գտնվելու է Լոնդոնում:
Washington Post-ը հոդված և լուսանկարների շարք է հրապարակել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապրիլյան սրացմանը: Հոդվածագիրը ներկայացնում է ողջ դիվանագիտական աշխարհին «սառեցված հակամարտություն» անվանումով հայտնի հայաբնակ Լեռնային Ղարաբաղի պատմությունը:
Եվրոպայի հեռարձակողների միությունը սուր քննադատության է ենթարկել նախօրեին Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի մեծ աղմուկ բարձրացրած՝ կանաչ սենյակում ԼՂՀ դրոշի ծածանման փաստը։
2016 թվականի ապրիլի 5-ին Ադրբեջանն ու Հայաստանը հրադադար հայտարարեցին Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով լարված պայքարի 4 օրերից հետո՝ The National Interest-ում գրում է Իլգար Գուրբանովը (Բաքվի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ)՝ անդրադառնալով նաև սահմանին տեղի ունեցող վերջին միջադեպերին։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է աշնանը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության համատեղ համաժողով անցկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Բեռլինում մեկնարկել է «Նորմանդյան քառյակի» արտգործնախարարների (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) հանդիպումը, հայտնում է RIA Novosti-ն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը ծածանելու համար «Եվրատեսիլ-2016»-ում հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանին հեռացնել ցանկացողները պարզապես վախենում են նրա հաղթանակից: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Տիգրան Բալայանը:
Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի: Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակի Հայփոստի բաժամունքի դիմացից շարժվեցին դեպի ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, որտեղ պետք է հանձնեին նամակ՝ պահանջելով ՄԱԿ-ից սթափության կոչ անել Թուրքիային, ու կատարել իր կողմից ստանձնած պարտավորությունները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մայիսի 10-ին որոշում է ընդունել «Ղազախստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործառման շրջանակներում վերականգնվող թղթի, ստվարաթղթի, մակուլատուրայի եւ թափոնների փոխադարձ առետրում պարտավորությունների կատարման մասին»: