Աֆղանստանում առնվազն 17 ոստիկան է զոհվել սխալ ավիահարվածի հետևանքով
Աֆղանստանի Գիլմենդի նահանգում առնվազն 17 ոստիկան է զոհվել, եւս 14-ը՝ վերքեր ստացել ավիահարված հասցնելիս թույլ տրված հետեւանքով: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Ավիահարվածը իրականացվել է մայիսի 16-ին, այն պահին, երբ ոստիկաններն այդ նահանգի մայրաքաղաք Լաշկարգահից ոչ հեռու պայքարում էին «Թալիբան» շարժման զինյալների դեմ:
Ներկայում պարզ չէ, թե հատկապես ով է հարվածներ հասցրել՝ աֆղանական, թե ամերիկյան օդուժը: «Թալիբան»-ը պնդում է, որ հարվածը հասցրել է ամերիկյան ինքնաթիռը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: