Բաժիններ՝

Boeing-ն ավարտեց 737 MAX ինքնաթիռների համար ծրագրային ապահովման նորացումը

Boeing ընկերությունն ավարտել է 737 MAX ինքնաթիռներում մանեւրման շտկման համակարգի (MCAS) համար ծրագրային ապահովման նորացումը, որի խափանումը, ենթադրաբար, դարձել է այդ տիպի երկու հանրանավերի կործաման պատճառը:

«Boeing-ն ավարտել է 737 Max ինքնաթիռների ծրագրային ապահովման նորացումը… Ընդամենը 737 Max ինքնաթիռները՝ վերափոխված MCAS-ով օդում անցկացրել են 360 ժամ 207 թռիչքների ընթացքում»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:

Ընկերությունը նշում է, որ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությանը (FAA) կտա լրացուցիչ տեղեկատվություն, ինչից հետո կողմերը կպայմանավորվեն նորացված ծրագրային ապահովմամբ ինքնաթիռի հավաստագրային թռիչքի շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս