Բաժիններ՝

Ջոնսոնը փոխել է Brexit-ի մասին օրինագիծը՝ 2020 թվականին անցումային շրջանն ավարտելու համար

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունը պլանավորում է օրենսդրորեն բացառել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարաձգման հնարավորությունը: Դեկտեմբերի 16-ի երեկոյան այդ մասին ITV հեռուստաալիքի եթերում հայտնել է վերջինիս քաղաքական մեկնաբան Ռոբերտ Փեսթոնը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։

Նրա տեղեկատվությամբ՝ համապատասխան փոփոխությունները մտցվել են Brexit-ի մասին օրինագծում, որը դեկտեմբերի 20-ին կքննարկի Համայնքների պալատի նոր կազմը: Ուղղումները ենթադրում են, որ անցումային շրջանը կավարտվի 2020 թվականի դեկտեմբերի 31-ին եւ չի երկարաձգվի՝ անկախ Եվրամիության հետ առեւտրական բանակցությունների արդյունքներից:

Մեկնաբանը կարծում է, որ այդ քայլը պետք է վարչապետին թույլ տա արագացնել Եվրամիության հետ բանակցությունները Brexit-ի գործարքի շուրջը, քանի որ եվրոպացիներին պարզորոշ ցույց կտա Brexit գործարքի այլընտրանքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031