Բաժիններ՝

Սեփական արտադրության չինական առաջին ավիակիրը շահագործման է հանձնվել Սանյա քաղաքի նավահանգստում

Սեփական արտադրության առաջին չինական ավիակիրը, որն ստացել է «Շանդուն» անվանումը, շահագործման է հանձնվել Սանյա քաղաքի նավահանգստում (Հայնանի նահանգ, Հարավային Չինաստան):

Դեկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։Գործակալության տվյալներով՝ հանդիսավոր արարողությունը կայացել է տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին), դրան մասնակցել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը: «Շանդունը» դարձել է Չինաստանի՝ սեփական արտադրության առաջին ավիակիրը: ՉԺՀ-ն նաեւ ունի «Լյաոնին» ավիակիրը, որը կառուցվել է խորհրդային նախկին «Վարյագ» ծանր ավիակիր հածանավի հիմքի վրա, որը գնվել է Ուկրաինայից:

Այս տարի այն վերահանդերձում եւ արդիականացում է անցել: «Շանդունն» ստեղծվել է նույն այդ նախագծով, բայց բացառապես ազգային արդյունաբերության ուժերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս