ԱՄՆ-ի 5 ռազմական ինքնաթիռ դուրս է եկել թուրքական ավիաբազայից
Թուրքիայում գտնվող Ինջիրլիք ավիաբազայից նախորդ օրերին ԱՄՆ-ի ամենաքիչը 5 ռազմական ինքնաթիռ է դուրս եկել: «Ինտեֆաքս»-ը տեղեկացնում է, որ դա տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարություններից հետո: Նա սպառնացել էր, որ կփակի երկրի բազաները ամերիկացի զինվորականների համար:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել էր, որ Անկարան կարող է դիտարկել Ինջերլիք ավիաբազայից ամերիկյան զինվորականների դուրս բերման հարցը, եթե Վաշինգտոնը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի ռուսական C-400 գնելու համար: