Բաժիններ՝

ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիայի հետ քննարկել Ինջիռլիքի ռազմակայանի փակման պլանները

Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը հայտարարել է, որ Թուրքիայում Ինջիռլիքի ամերիկյան ռազմակայանի փակման հնարավորության մասին իմացել է թերթերից եւ ցանկանում է թուրք պաշտոնակցի հետ քննարկել, թե Անկարան որքան լուրջ է իր մտադրություններում։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է ամերիկացի զինվորականների համար փակել Ինջիռլիքի եւ Քյուրեջիքի ռազմակայաններն ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների:

«Այդ հարցն (Ինջիռլիքի ռազմակայանի փակման հնարավորության մասին – խմբ.) ավելի վաղ չի դրվել իմ առջեւ: Առաջին անգամ ես այդ մասին իմացա թերթերից… այնպես որ ես պետք է խոսեմ (Թուրքիայի) պաշտպանության նախարարությունից իմ պաշտոնակցի հետ՝ հասկանալու համար, թե նրանք իրապես ինչ նկատի ունեին եւ թե որքան լրջորեն են նրանք տրամադրված»,- մեջբերում է Reuters գործակալությունն Էսփերի հայտարարությունը լրագրողներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս