
Տարեց ճապոնացիներն սկսել են արտակմախքներով հանդերձվել ծերության օրոք աշխատելու համար

Տարեց ճապոնացիներն սկսել են արտակմախքներով հանդերձվել ծերության օրոք աշխատելու համար: Այդ մասին գրում է New Scientist-ը: Երկրի բնակչությունը ծերանում է: 28 տոկոսը կազմում են 65 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդիկ: Դրա պատճառով Ճապոնիայում աշխատողների պակասություն է գոյացել, առանձնապես այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են շինարարությունը, արտադրությունը եւ գյուղատնտեսությունը:
Արտակմախքները դարձել են դրությունից դուրս գալու ելք: Մի շարք տեխնոլոգիական ընկերություններ մշակել են ոչ թանկ սարքեր, որոնք ունակ են վերցնելու հիմնական բեռնվածությունը մարդու կողմից ծանրություններ բարձրացնելիս: Այսպես, Innophys ֆիրմայի արտակմախքը թույլ է տալիս առանց ջանքերի բարձրացնել 24 կիլոգրամ քաշ, ըստ որում դրա գինը կազմում է 1300 դոլար:
Innophys-ի ինժներները յուրատեսակ կերպով շրջանցել են արտակմախքի էներգաանկախության խնդիրը՝ հրաժարվելով մարտկոցներից: Սարքը «լիցքավորվում է» մկանային ուժի միջոցով եւ աշխատում է սեղմված արտամղվող օդով: