Բաժիններ՝

Չինաստանում 14 հանքագործ է զոհվել ածխահանքում գազի արտանետման պատճառով

Առնվազն 14 հանքագործ է զոհվել, եւս երկուսն արգելափակված են գետնի տակ Չինաստանի Գույչժոուի նահանգի ածխի հանքահորում գազի արտանետման հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի լույս 17-ի գիշերն Անլուի գավառում: Նախնական տվյալներով՝ պատահարի պահին հանքահորում եղել է 23 մարդ, յոթին հաջողվել է դուրս գալ: Արդեն պատահարի վայր են ժամանել տեղի կառավարության, տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ արտակարգ ծառայությունների աշխատողներ, կատարվում է վթարի պատճառների հետաքննություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս