Բաժիններ՝

Փարիզի տարածաշրջանում ավտոմոբիլային խցանումները գերազանցել են 600 կիլոմետրը

Կենսաթոշակային բարեփոխման դեմ գործադուլի պատճառով, որն արդեն 12 շարունակվում է Ֆրանսիայում, 600 կիլոմետր երկարությամբ ավտոմոբիլային խցանումներ են գոյացել Փարիզի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի ճանապարհներին: Այդ մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ ժամը 08:46-ին (Երեւանի ժամանակով 11:46-ին) Փարիզի տարածաշրջանի ճանապարհներին խցանումները հասել են 600 կիլոմետրի: Ճանապարհներին նման իրավիճակի պատճառ են դարձել գործադուլը եւ անձրեւը:

Սկսած դեկտեմբերի 5-ից Ֆրանսիայում համազգային գործադուլ է ընթանում կառավարության կողմից հայտարարված կենսաթոշակային բարեփոխման դեմ, որի հետեւանքով առանձին կատեգորիաների ֆրանսիացիներ, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտի աշխատողներ, կարող են զրկվել թոշակի անցնելու մի շարք արտոնություններից ու հատուկ ռեժիմներից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դեկտեմբերի 13-ին գտնվելով Բրյուսելում, հայտարարել է, որ կառավարությունը շարունակում է  աշխատանքը կենսաթոշակային բարեփոխման վրա, բայց չի մեկնաբանել երկրում շարունակվող զանգվածային գործադուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս