Բաժիններ՝

Լիբանանի նախագահը վերստին չեղարկել է կոնսուլտացիաները վարչապետի նշանակման շուրջ

Լիբանանի նախագահ Միշել Աունը վերստին չեղարկել է խորհրդարանական կոնսուլտացիաները երկրի վարչապետի նշանակման շուրջ: Բանակցությունները հետաձգվել են մինչեւ դեկտեմբերի 19-ը, ինչի մասին հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը։

«Այսօր առավոտյան վարչապետի պաշտոնակատար Սաադ Հարիրին հեռախոսազրույց է ունեցել նախագահ Միշել Աունի հետ եւ խնդրել՝ հետաձգել խորհրդարանական կոնսուլտացիաները կառավարության ձեւավորման հարցերի շուրջ լրացուցիչ բանակցությունների համար: Նախագահը դրականորեն է արձագանքել Հարիրիի խնդրանքին եւ որոշում է ընդունել կոնսուլտացիաները հետաձգել մինչեւ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 19-ը»,-ասված է հայտարարության մեջ:

Խորհրդարանականների հետ նախագահի առաջին կոնսուլտացիաները պետք է կայանային դեկտեմբերի 7-ին, սակայն դրա նախորդ օրը քաղաքական ուժերի կողմից համաձայնեցված թեկնածուն առաջարկվող պաշտոնից հրաժարվեց Հարիրիի օգտին:

Հոկտեմբերի 17-ին Լիբանանում հակակառավարական ցույցեր են սկսվել: Չնայած հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարության հրաժարականին, երկրում հուզումները չդադարեցին: Տնտեսական եւ ֆինանսական իրադրությունը շարունակում է մնալ ճգնաժամային վիճակում: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել է, որ պետությունը տուժում է ֆինանսական շրջափակումից ու պատժամիջոցներից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս