Բաժիններ՝

Սանչեսը Կատալոնիայի ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը դեկտեմբերի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տոռայի հետ եւ խոստացել է հանդիպել, երբ պաշտոնապես կհաստատվի կաբինետի ղեկավարի պաշտոնում: Այդ մասին հայտնել է Իսպանիայի կառավարությունը:

Դեկտեմբերի 17-ին Սանչեսը, որը նոյեմբերյան վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով Իսպանիայի թագավորի կողմից առաջադրվել է կառավարության նախագահի պաշտոնի թեկնածու, հեռախոսով կոնսուլտացիաներ է անցկացնում երկրի բոլոր ինքնավար հանրակցությունների ղեկավարների հետ: Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավարի հետ զրույցը տեւել է տասնհինգ րոպե:

Սանչեսը երկար ամիսների ընթացքում առաջին անգամ է հեռախոսով զրուցել Տոռայի հետ. մինչ այդ նրա հետ կապվելու Կատալոնիայի կառավարության նախագահի բոլոր փորձերին նա պատասխանում էր մերժումով, այդ թվում՝ այս տարվա հոկտեմբերին զանգվածային անկարգությունների թեժ շրջանում: Խոսակցության ընթացքում Տոռան վերստին պնդել է «Կատալոնիայի ինքնորոշման իրավունքը» եւ պահանջել է ազատել կատալոնցի այն քաղաքական գործիչներին, որոնք Գերագույն դատարանի կողմից դատապարտվել են 2017 թվականին անկախության հանրաքվե անցկացնելու համար, որը անօրինական է ճանաչվել Սահմանադրական դատարանի կողմից, հաղորդել է կատալոնյան հեռուստատեսությունը:

Սանչեսն իր կողմից հայտնել է «տարածքային լարվածությունը թույլացնելու եւ երկխոսությունը վերականգնելու» անհրաժեշտության մասին, նշել են Իսպանիայի կառավարությունում: Բացի այդ, վարչապետի պաշտոնակատարը հերթական անգամ հայտարարել է, որ դատական որոշումները կախված չեն Իսպանիայի կառավարությունից, քանի որ երկրում գործում է իշխանությունների բաժանման սկզբունքը:

Դեկտեմբերի 11-ին Իսպանիայի Ֆելիպե Վեցերորդ թագավորը Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության ղեկավար Պեդրո Սանչեսի թեկնածությունն էառաջարկել կառավարության նախագահի պաշտոնում, այն պետք է հաստատի խորհրդարանը: Պատգամավորների Կոնգրեսում քննարկման ու քվեարկության ամսաթիվը նշանակված չԷ: Սանչեսը կոնսուլտացիաներ է անցկացնում քաղաքական կուսակցությունների առաջնորդների եւ ինքնավար հանրակցությունների կառավարությունների ղեկավարների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս