Պենտագոնը պատասխանել է ԱՄՆ-ի համար ռազմակայանները փակելու Էրդողանի հայտարարությանը

ԱՄՆ-ը Թուրքիայի ռազմակայաններն օգտագործում է սոսկ Անկարայի թույլտվությամբ: Պենտագոնում այսպես են արձագանքել երկրի ռազմակայաններից ամերիկացի զինվորականներին վռնդելու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպառնալիքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունում նշել են, որ Թուրքիայում ԱՄՆ-ի ուժերի կարգավիճակը դիտում են որպես «ՆԱՏՕ-ի գծով համագործակցության եւ ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին պաշտպանելու բազմամյա հանձնառության խորհրդանիշ»:

Նաեւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ձգտում է պահպանել այդ հարաբերությունները՝ «Թուրքիային կոչ անելով կառուցողական քաղաքականություն վարելու տարաձայնությունների հարցում», հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը:

Դեկտեմբերի 15-ին Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից հանրապետության նկատմամբ պատժամիջոցներ սահմանվելու դեպքում Անկարան կարող է ԱՄՆ-ի համար փակել Ինջիռլիքի ավիաբազան, որտեղ պահվում են ամերիկյան B61 միջուկային ռումբեր, եւ Քյուրեջիք ռազմակայանը, որը Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասն է:

Տեսանյութեր

Լրահոս