Բաժիններ՝

Boeing-ը կդադարեցինի 737 MAX վթարային մոդելի թողարկումը

Boeing ընկերությունը կդադարեցնի վերջին տարիների իր ամենավթարային մոդելի՝ 737 MAX-ի թողարկումը: Այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում զետեղված հայտարարության մեջ:
Արտադրությունը ժամանակավորապես կկանգնեցվի 2020 թվականի ապրիլին: Boeing-ի նման որոշումը բացատրել են արդեն առկա 400 ինքնաթիռների տեղ հասցնելու վրա կենտրոնանալու ցանկությամբ: Ընկերությունում ճշտել են, որ այդ իրադրության կապակցությամբ զանգվածային ազատումներ չեն պլանավորվում:

Ապրիլին 737 MAX-ի արտադրությունը կրճատվել էր 20 տոկոսով: Հետագայում ընկերությունը քանիցս հայտարարել է, որ ակնկալում է թռիքների արգելքի մոտալուտ վերացում, բայց Ավիացիայի համերկրային վարչությունը (FAA) ի պատասխան ընկերությանը մեղադրում էր իշխանության մարմնի վրա ճնշում գործադրելու փորձի մեջ: Ըստ վերջին տվյալների՝ թռիչքների թույլտվության վերականգնումն սպասվում է հաջորդ տարվանից ոչ շուտ:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել է, որ ԱՄՆ-ում Boeing 737 MAX հանրանավերի շահագործումը կարող են վերսկսել 2020 թվականի գարնանը: Հրատարակության աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի համերկրային ավիացիոն վարչությունը, ինչպես սպասվում է, նոր ծրագրային ապահովումը եւ նշված ինքնաթիռների օդաչուների համար դասընթացները կհավաստագրի փետրվարին կամ մարտին: Գնահատումների համաձայն, որոնք ներկայացված են հրապարակման մեջ, դա նշանակում է, որ օդանավերն ԱՄՆ-ում կարող են վերստին սկսել շահագործել գարնանը:

Դեկտեմբերի 12-ին Boeing-ի ղեկավար Դենիս Մելենբերգը Վաշինգտոնում հանդիպում է անցկացրել ԵՀՎ-ի ղեկավար Սթիվեն Դիքսոնի հետ: Ինչպես նշում է հրատարակությունը, հանդիպումից հետո Boeing-ում ընդունել են, որ 737 MAX-ի թռիչքները չեն վերսկսվի մինչեւ 2020 թվականը:

Boeing 737 MAX-ի շահագործումը կասեցվել է երկու վթարներից հետո: Մարտի 10-ին Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 MAX 8-ը, զոհվել է 157 մարդ: 2018 թվականի հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում Lion Air ընկերության համանման մոդելի ինքնաթիռի վթարի զոհ դարձավ 189 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս