Բաժիններ՝

Պուտինը և Մերկելը քննարկել են Ուկրաինայի տարածքով գազի տարանցման հեռանկարները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Եվրոպային գազի մատակարարումը:

«Արծարծվել են ԵՄ-ի երկրների էներգաանվտանգության ապահովման համար գազի ճյուղում համագործակցության հրատապ հարցերը, այդ թվում՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցման հեռանկարների եւ «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործման համատեքստում»,-հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նրա տվյալներով՝ ՌԴ-ի եւ Գերմանիայի ղեկավարների կողմից «դրական գնահատական է տրվել դեկտեմբերի 9-ին «նորմանդական ձեւաչափով» Փարիզում կայացած գագաթնաժողովի արդյունքներին, որտեղ համաձայնեցվել են Մինսկի պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված առանձին քայլեր, որոնք Ուկրաինայի հարավ-արեւելքում իրադրության կարգավորման անայլընտրական հիմքն են», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031