Բաժիններ՝

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 6-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-ին՝ ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։

Երևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 26-28, երեկոյան՝ 22-24 աստիճան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031