Վիեննայում երեք տղամարդու կասկածում են տոնավաճառում ահաբեկչության պլանավորման մեջ. Kurier
Երեք տղամարդու կասկածում են Վիեննայի սուրբծննդյան տոնավաճառում, ինչպես նաեւ Զալցբուրգում եւ Եվրոպայի այլ քաղաքներում ահաբեկչական գործողությունների պլանավորման մեջ: Այդ մասին հայտնել է ավստրիական Kurier հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ինչպես գրել է հրատարակությունը, ենթադրյալ չարագործներից մեկը՝ Սերգո Պ.-ն, արդեն երեք տարվա պատիժ է կրում Ավստրիայի Հիրտենբերգ բանտում՝ ահաբեկչական կազմակերպության անդամակցման մեղադրանքով:
Որոշ տվյալներով, գրում է թերթը, նա պատրատվում էր փախչել եւ այնուհետեւ մի շարք ահաբեկչական գործողություններ պլանավորել Եվրոպայի քաղաքներում: Սերգո Պ.-ի երկու ենթադրյալ հանցակիցները ձերբակալվել են անցյալ շաբաթ եւ այժմ գտնվում են կալանքի տակ: Նշվում է, որ նրանք կարող էին գլխավոր կասկածյալի հետ կապ պահպանել հեռախոսով, ինչը եղել է անօրինական, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: