Բաժիններ՝

Թունբերգը ներողություն է խնդրել «աշխարհի ղեկավարներին գնդակահարելու» կոչի համար

Շվեդ բնապահպան ակտիվիստուհի Գրետա Թունբերգը ներողություն է խնդրել իր «Սվինգլիշի»(Swenglish – շվեդական անգլերենի) համար, որի պատճառով իր ելույթը Մադրիդում կլիմայի փոփոխման խնդիրներին նվիրված խորհրդաժողովում ընկալվել է ոչ միանշանակ: Այդ մասին հայտնել է The Local հրատարակությունը:

«Աշխարհի ղեկավարներն առաջվա պես ձգտում են խույս տալ պատասխանատվությունից, բայց մենք պետք է նրանց թույլ չտանք դա անել,- այն ժամանակ ասել էր նա:- Մենք կհասնենք այն բանին, որ նրանց «պատին դեմ տան» (գնդակահարեն): Նրանք ստիպված կլինեն անելու իրենց գործը, որպեսզի պաշտպանեն մեր ապագան»: Նրա գործածած «պատին դեմ տալ (գնդակահարել)» արտահայտությունը եղել է բառացի թարգմանություն շվեդերենից, որտեղ այն փոքր-ինչ այլ այլ իմաստ ունի, այն է՝ «պատասխանատվության ենթարկել»: Շվեդական զանգվածային լրատվամիջոցներում այդ արտահայտությունը հաճախ է հանդիպում, սակայն, Գրետայի շուրթերից հնչելով անգլերեն՝ այն ընկալվել է բառացի՝ որպես «աշխարհի ղեկավարներին պատին դեմ տալ», այսինքն՝ գնդակահարել: «Դա այն է, ինչ պատահում է, երբ հանպատրաստից ստեղծագործում ես այլ լեզվով,- գրել է բնապահպան ակտիվիստուհին իր Twitter-ում: Եվ ես, անշուշտ, իմ ներողությունն եմ խնդրում, եթե որեւէ մեկը դա այնպես չի հասկացել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս