Ֆրանսիայի նախագահը կայցելի Մոսկվա
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Սիլվի Բերմանը:
«Նախագահն ասել է, որ նա մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, կլինի Մոսկվայում»,-նշել է դեսպանը: