Եվրահանձնաժողովը 1,2 մլրդ եվրոյի մակրոֆինասական օգնության վարկ է տրամադրել Ուկրաինային
Եվրահանձնաժողովը (ԵՀ) հաստատել է Ուկրաինային 1,2 միլարդ եվո գումարի մակրոֆինանսական օգնության ծրագրի տրամադրումը: Փետրվարի 1-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Փողը Կիեւին կփոխանցվի 600-ական միլիոն եվրո երկու վարկաբաժիններով՝ Եվրախորհրդարանի եւ ԵՄ-ի խորհրդի կողմից ծրագրին: հավանություն տալուց անմիջապես հետո: «Եվրահանձնաժողովը 1,2 միլիարդ եվրոյի մակրոֆինանսական օգնություն է տրամադրել Ուկրաինային: Ես Եվրախորհրդարանին եւ ԵՄ-ի խորհրդին կոչ եմ անում հավանություն տալու (այս որոշմանն) ամենակարճ ժամկետներում, որպեսզի մենք կարողանանք օգնության 600 միլիոն եվրո առաջին վարկաբաժինը փոխանցել հնարավորինս շուտ»,- հայտարարել է նա:
Եվրահանձնաժողովի հայտարարության համաձայն՝ այդ միջոցներն արտոնյալ պայմաններով կտրամադրվեն երկարաժամկետ վարկերի տեսքով: Այդ ծրագրի 600 միլիոն եվրոյի երկրորդ վարակաբաժինը պետք է Ուկրաինային տրամադրվի «մի շարք հանգուցային ուղղություններով Ուկրաինայի կառավարության գործողությունների արդյունքների գնահատումից հետո»:
Միջոցների մեծ մասը, որոնք տրամադրվում են ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության ծրագրերի շրջանակներում, ուղղորդված է Ուկրաինայի արտաքին պետական պարտքի սպասարկմանը: Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է, որ Եվրամիությունը 2014 թվականից արդեն Ուկրաինային է տրամադրել 17 միլիարդ եվրո ռեկորդային ծավալի օգնություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: