
Ըստ Պեսկովի՝ Մոսկվան առայժմ չի արձագանքել Վաշինգտոնի պատասխանին

Ռուսաստանն առայժմ պաշտոնապես չի փոխանցել իր արձագանքը Վաշինգտոնի՝ նախորդ շաբաթ ուղարկած այն գրավոր պատասխանին, որով ամերիկյան կողմը պատասխանել էր անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին: Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ըստ խոսնակի՝ որոշակի շփոթմունք է առաջացել, Մոսկվան իր դատողություններն է ներկայացրել Վաշինգտոնին այլ խնդրի վերաբերյալ:
«Առայժմ Ռուսաստանի Դաշնության հիմնական պատասխանը գլխավոր թեմայի վերաբերյալ չի փոխանցվել: Այդ պատասխանը դեռևս նախապատրաստվում է», – ասել է Կրեմլի խոսնակը: