
Զելենսկին հայտարարել է Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության նոր ձևաչափի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իշխանությունները համագործակցության նոր ձեւաչափ կստեղծեն Ուկրաինայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ:
«Մենք համագործակցության նոր ձեւաչափ կստեղծենք Եվրոպայում Ուկրաինայի, Լեհաստանի եւ Բրիտանիայի միջեւ»,-հայտարարել է Զելենսկին՝ փետրվարի 1-ին հանդես գալով Ուկրաինայի Գերագույն ռադայի նստաշրջանի բացմանը: Դրա հետ մեկտեղ նախագահը նման ձեւաչափի մանրամասնությունները չի նշել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոնսոնը փետրվարի 1-ին այցով կմեկնի Ուկրաինա:
«Եվրոպական համերաշխություն» խմբակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ Ջոնսոնի այցի ժամանակ Ուկրաինայում կգտնվի Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին, նրանք, հավանաբար, հռչակագիր կստորագրեն նոր միության շուրջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: