Բաժիններ՝

Ֆրանսիայում Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման ցանակություն չեն տեսնում

Ֆրանսիան Ռուսատանի կողմից Ուկրաինայի տարածք ռազմական ներխուժում իրականացնելու ցանկություն չի տեսնում: Փետրվարի 2-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը France 2 հեռուստաալիքի եթերում:

«Իրադրությունը շատ լուրջ է. տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինվորներ են գտնվում Ուկրաինայի սահմանի մերձակայքում, սպասվում են ռուսական եւ բելաուսական զորքերի մասնակցությամբ ռազմական վարժանքներ Ուկրաինայի սահմանների մոտ: Կան բոոր պայմանները ներխուժման համար»,- պնդում է արտգործնախարարության ղեկավարը: «Բայց ներկայումս մենք ոչ մի կարգի տեղեկատվություն չունենք գործողության անցնելու՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի ցանկության մասին»,- հավելել է Լը Դրիանը:

Նախարարը նշել է, որ այժմ առաջնահերթությունը պետք է լինի տարածաշրջանում լարվածության թուլացման աշխատանքը: Նա նաեւ կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունների «նորմանդական ձեւաչափի» երկրների (Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա եւ Գերմանիա) քաղաքական խորհրդականների վերջին հանդիպման ընթացքում «ձեռք է բերվել համեստ առաջընթաց», բայց կա ներուժ հաջողության զարգացման համար: «Մենք կարող ենք համաձայնության հասնել Ուկրաինայի շուրջ:

Պայմանները հայտնի են, անհրաժեշտ է լոկ քաղաքական կամք՝ վատթարագույնից խուսափելու համար»,- արձանագրել է Լը Դրիանը: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են պնդումներ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անհիմն բորբոքում: Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ – արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս