Բաժիններ՝

ԽՕՆ-ի մարտանավերը վարժանքներ կանցկացնեն Ճապոնական և Օխոտի ծովերում

Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) մոտավորապես 20 նավ պլանային ռազմածովային վարժանքներ կանցկացնեն Ճապոնական եւ Օխոտի ծովերում: Այդ մասին հաղորդում է ԽՕՆ-ի մամուլի ծառայությունը:

«Զորավարժություններին կմասնակցեն հետախուզական ռազմանավեր, «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, «Ծովակալ Պանտելեեւ» մեծ հակասուզանավային նավը եւ «Մարշալ Կրիլով» կառավարման նավը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նաեւ վարժանքներին կմասնակցեն փոքր հրթիռային եւ հակասուզանավային նավեր, ականորս նավեր եւ հրթիռային կատերներ: Նրանք կկատարելագործեն համատեղ զորաշարժերի եղանակները, ծովային օդուժի հետ փոխգործակցության կարգը, ջոկատի հակաօդային պաշտպանության կազմակերպումը:

Զորավարժությունների վերջում նավերի հրետանային կայանքներից հրաձգություններ կանցկացվեն ծովային թիրախների եւ զենիթահրթիռային համալիրներով՝ թիրախ-հրթիռների ուղղությամբ: Բացի այդ, զորավարժությունների ժամանակ կկատարվեն ծովային հաղորդակցությունների եւ այն շրջանների անվտանգության ապահովման առաջադրանքներ, որտեղ ընթանում են առեւտրական նավերը: Վարժանքները կանցկացվեն ռազմածովային նավատորմի գլխավոր հրամանատար ծովակալ Նիկոլայ Եվմենովի ղեկավարությամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28