
Ղազախստանի կառավարությունն արգելք է սահմանել պատգամավորների և նախարարների աշխատավարձի բարձրացման համար

Ղազախստանի նախարարների կաբինետը որոշում է կայացրել, որով արգելք է սահմանվում նախարարների, խորհրդարանի պատգամավորների և վարչակազմերի ղեկավարների աշխատավարձի ավելացման համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի վարչապետի մամուլի ծառայությունը:
Երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 11-ին հնգամյա մորատորիում է սահմանել նախարարների, մարզերի ղեկավարների և պատգամավորների աշխատավարձերի բարձրացման համար:
Նախագահի հանձնարարականի իրականացման նպատակով համապատասխան բանաձև է ընդունվել: