Բաժիններ՝

Գվինեա Բիսաուում առնվազն վեց մարդ է զոհվել հեղաշրջման փորձի ժամանակ

Փետրվարի 1-ին Գվինեա Բիսաուի մայրաքաղաքում առնվազն վեց մարդ է զոհվել պետական հեղաշրջման փորձի ժամանակ, որը խափանվել է երկրի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից:

Այդ մասին հաղորդել է Deutsche Welle մեդիախումբը՝ վկայակոչելով գվինեացի զինվորականների:

Նրանց խոսքով՝ վեց մարդ է սպանվել կառավարական տանը ծայր առած փոխհրաձգության ժամանակ, որտեղ այդ պահին խովարարաների մոտ պատանդ էին Գվինեա Բիսաուի նախագահ Ումարու Սիսոկու Էմբալոն, վարչապետ Նունու Նաբիամը եւ մի շարք նախարարներ:

Կորուստներ կան ինչպես հատուկ ստորաբաժանման շարքերում, այնպես էլ խռովարարների թվում: Կառավարական տան մոտ ժամանած՝ ծովայն հետեւակի հատուկ ստորաբաժանմանը հաջողվել է ազատել պետության ղեկավարին եւ կառավարության անդամներին, որոնք ավելի վաղ այնտեղ էին հավաքվել Նախարարների խորհրդի արտահերթ նիստի:

Վերադառնալով իր նստավայր՝ պետության ղեկավարը փետրվարի լույս 2-ի գիշերը հանդես է եկել ժողովրդին հղած ուղերձով: «Խռովարարների նպատակն էր ոչ միայն իշխանության զավթումն, այլեւ նախագահի ֆիզիկական վերացումը»,- ընդգծել է Ումարու Սիսոկու Էմբալոն: Նա հայտնել է, որ օրինական իշխանությունները երկրում լիովին վերահսկում են իրադրությունը, եւ մի շարք խռովարարներ արդեն կալանավորված են:

Պետության ղեկավարը հայտարարել է, որ Գվինեա Բիսաուում իշխանությունը փորձել են զավթել թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ կասկածվողները: «Խոսքը վերաբերում է երկու կամ երեք մարդու անձնական հավակնություններին, որոնք երկրի ապակայունացում են ցանկանում»,- հայտնել է Ումարու Սիսոկու Էմբալոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս