Բաժիններ՝

Բայդենը պլանավորում է Ճապոնիա այցելել մայիսի երկրորդ կեսին. Yomiuri

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում է այս տարվա մայիսի երկրորդ կեսին պաշտոնական այցով մեկնել Ճապոնիա: Փետրվարի 1-ին այդ մասին հաղորդել է Yomiuri թերթը: Հրատարակության կառավարական աղբյուների տվյալներով՝ կողմերն արդեն ձեռնամուխ են եղել այդ այցի ստույգ ժամկետների համաձայնեցմանը:

Նշվում է, որ Բայդենի ուղեւորությունը կհարմարեցվի Անվտանգության քառակողմ երկխոսության (Ճապոնիա, ԱՄՆ, Հնդկաստան եւ Ավստրալիա) ղեկավարների հանդիպմանը, որի անցկացման մասին այս տարվա առաջին կեսին Ճապոնիայի տարածքում ավելի վաղ հայտարարել է վարչապետ Ֆումիո Կիսիդան:

Թերթի տվյալներով՝ Միացյալ Նահանգների նախագահը Ճապոնիա կատարելիք՝ իր այցի ընթացքում նաեւ պլանավորում է այցելել Հարավային Կորեա: Բայդենի այցը Ճապոնիա կդառնա առաջինը նախագահի պաշտոնն ստանձնելու պահից եւ ԱՄՆ-ի նախագահի առաջին այցն այդ երկիր 2019 թվականի մայիսից ի վեր: Անվտանգության քառակողմ երկխոսությունը (Quad), որի մասնակիցներն են Ավստրալիան, Հնդկաստանը, ԱՄՆ-ը եւ Ճապոնիան, հիմնվել է 2007 թվականին՝ որպես փոխգործակցության մեխանիզմ Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Հնդկական օվկիանոսի գոտում:

Չորս երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպոմը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում: 2021 թվականի մարտին կայացել է Quad-ի առաջին գագաթնաժողովը: Համավարակի պատճառով այն կազմակերպվել է առցանց ձեւաչափով: 2021 թվականի սեպտեմբերին Վաշինգտոնում կազմակերպվել է միավորման առաջնա անմիջակա գագաթնաժողովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս