Բաժիններ՝

Թրամփի կողմնակիցները կես տարում ավելի քան 50 մլն դոլարի նվիրատվություններ են հանգանակել

ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանությամբ հանդես եկող քաղաքական կոմիտենրը կես տարում հանգանակել են ավելի քան 50 միլիոն դոլար կամավոր նվիրատվություններ: Այդ մասին ասված է փետրվարի 1-ին նախկին նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ 2021 թվականի հուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը հանրապետականին պաշտպանող քաղաքական կոմիտեների հաշիվներում ստացվել քէ ավելի քան 51 միլիոն դոլարի 1,6 միլիոնից ավելի նվիրատվություն: Նվիրատվության միջին գումարը կազմել է 31 դոլար, ըստ որում դրանց 98,6 տոկոսը եղել է 200 դոլարից պակաս գումար: Ընդհանուր առմամբ քաղաքական կոմիտեների հաշիվներում կա ավելի քան 122 միլիոն դոլար:

Ինչպես ընդգծել է նախկին նախագահի մամուլի ծառայության ներկայացուցիչ Թեյլոր Բուդովիչը, հանգանակված միջոցները կուղղորդվեն, մասնավորապես, ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականների նախընտրական արշավի ֆինանսավորմանը, որոնք տեղի կունենան ընթացիկ տարվա նոյեմբերին, ինչպես նաեւ 2024 թվականի նախագահական ընտրությունների ֆինանսավորմանը: Հայտարարության մեջ չի պարզաբանվում, թե Թրափն ինքը հաջորդ ընտրություններին կմասնակցի արդյոք նախագահական աթոռի համար պայքարին: Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պետության ղեկավարի հաջորդ ընտրություններին մասնակցության առիթով իր որոշման մասին հայտարարել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո:

ԱՄՆ-ի Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերին: Կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները եւ 34 սենատորներ: Ներկայումս Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնությունը պահպանում են դեմոկրատները, Սենատում հաստատվել է զուգակշռություն. երկու կուսակցություններից յուրաքանչյուրն զբաղեցնում է 50-ական տեղ: Թրամփն ավելի վաղ կարծիք է հայտնել, որ Հանրապետական կուսակցությունը 2022 թվականի ընտրություններում կարող է վերահսկողություն ստանալ Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, իսկ դեմոկրատներին, ներառյալԱՄՆ-ի գործող նախագահ Ջո Բայդենին, քաղաքական կործանում է սպասում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս