
ԱՄՆ-ը կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ ԿԺԴՀ-ի շուրջ նիստ անցկացնել Փենյանի կողմից հրթիռի արձակման կապակցությամբ

ԱՄՆ-ը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ փետրվարի 3-ին նիստ անցկացնել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի վերջին արձակումը քննարկելու համար: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով դիվանագետների:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի ներկայացուցչությունը ձգտում է հասնել փետրվարի 3-ին ԿԺԴՀ-ի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ կոնսուլտատիվ խորհրդակցության անցկացման, պատմել են գործակալության աղբյուրները: Վերջին անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն հավաքվել էր հունվարի 10-ին՝ ԿԺԴՀ-ի կողմից գերձայնային հրթիռի արձակումից մի քանի օր անց: Անցած կիրակի օրը՝ հունվարի 30-ին, Հյուսիսային Կորեան չճանաչված հրթիռ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Ռազմական փորձագեների գնահատումներով՝ արկը բալիստիկ հրթիռ էր:
Հարավկորեացի զինվորականների տվյալների համաձայն, արձակումն իրականացվել էր Չագան հյուսիսային նահանգից, հրթիռը թռել է մոտավորապես 800 կիլոմետր 2 հազար կիլոմետր առավելագույն բարձրությամբ: Իր հերթին Փենյանը հունվարի 31-ին հավաստել է, որ անցկացրել է միջին հեռահարության բալիստիկ հրթիռի փորձնական արձակում: Այդ արձակումը ԿԺԴՀ-ի կողմից թվով յոթերորդն է դարձել 2020 թվականին: 2018 թվականին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ առաջին հանդիպման ժամանակ պարտավորվել էր հրաժարվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակումից եւ միջուկային փորձարկումներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: