
Բայդենը թուլություն և անկարողություն է հանդես բերել Ուկրաինայի հարցով. Թրամփ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը թուլություն եւ անկարողություն է հանդես բերել Ուկրաինայի հարցով: Հանրապետականը մայիսի 1-ին կողմնակիցների առջեւ ելույթ է ունեցել Նեբրասկայի նահանգում։
Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանն իբր որոշել է հատուկ գործողություն անցկացնել Ուկրաինայում այն բանից հետո, երբ տեսել է ամերկյան զորքերի դուրսբեումն Աֆղանստանից:
«Իմ օրոք նրանք երբեք դա չէին անի»,- պնդել է ԱՄՆ-ի նախկին նախագահը: Թրամփի վարկածով՝ Ռուսաստանի ղեկավարությունը տեսել է Բայդենի «թուլությունն ու անկարողությունը»:
«Նման բան (իմ օրոք) երբեք տեղի չէր ունենա, հարյուր տկոսով»,- կարծում է նա: Բայդենը 2021 թվականի ապրիլի 14-ին հայտարարել է, որ որոշում է ընդունել ավարտել գործողությունն Աֆղանստանում, որը դարձել է ամենաերկրատեւ ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո «Թալիբան» արմատական շարժումը վերահսկողություն է սահմանել Աֆղանստանի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: