Բաժիններ՝

Ֆրանսիայում պատմել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից հետո նոր աշխարհակարգի մասին

Արեւմուտքի պատժամիջոցները պատճառ են դարձել միջազգային համակարգից Ռուսաստանի դուրս գալուն, ինչը կհանգեցնի միջազգային փոխհամաձայնության ձախողման, որն ստեղծվել է վերջին տասնամյակների ընթացքում: Այդ մասին գրում է Le Figaro-ն:

«Ազատ Ռուսաստանը կստեղծի իր սեփական ճամբարը, որն արեւմուտքից ավելի ուժեղ կլինի դրա մեջ Չինաստանի եւ բազմաթիվ այլ երկրների հավանական մտնելու շնորհիվ»,- նշվում է հոդվածում, հավելելով, որ Ուկրաինայում հակամարտության ավարտվելուց հետո աշխարհակարգի փոխվելու հարց կծառանա:

Մինչ Արեւմուտքն ավելի արդյունավետ գլոբալացման մասին էր երազում, Մոսկվան եւ Պեկինը քննարկել են միջազգային հարաբերությունների այլընտրանքային մոդելը՝ հիմնված պետությունների գերազանցության վրա, եզրափակում է հեղինակը:

Ուկրաինայի ապառազմականացման ու դենացիֆիկացման ուղղությամբ ՌԴ-ի կողմից հատուկ գործողությունն սկսվելուց հետո Արեւմուտքն ուժեղացրել է պատժամիջոցներով ճնշումը Մոսկվայի վրա: Սահմանափակիչ միջոցառումներն ամենից առաջ վերաբերել են բանկային համակարգին եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքին:

Բազմաթիվ բրենդներ հայտարարել են ռուսաստանյան շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունները փակելու մասին: Կրեմլում նոր պատժամիջոցները որակել են տնտեսական պատերազմ, բայց ընդգծել են, որ պատրաստ են եղել իրադարձությունների նման զարգացմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս