Բիլ Գեյթսը չի բացառել կորոնավիրուսի ավելի մահաբեր շտամի առաջացումը
Microsoft-ի հիմնադիր եւ բարեգործ Բիլ Գեյթսը The Financial Times թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ կորոնավիրուսի ներկայիս համավարակն առաջվա պես սպառնում է մարդկությանը։
«Այդ համավարակը դեռեւս մեզ սպառնում է (կորոնավիրուսի) այնպիսի տարատեսակի ի հայտ գալով, որն էլ ավելի վարակիչ է լինելու եւ էլ ավելի ճակատագրական: Դա քիչ հավանական է, ես չեմ ցանկանում դատապարտվածության եւ մռայլության ձայն հնչեցնել»,-հայտարարել է Գեյթսը:
Այդ կապակցությամբ նա կոչ է անում աշխարհին՝ ստեղծել համաճարակաբաններից եւ համակարգչային մոդելներ մշակողներից բաղկացած միջազգային փորձագետների խումբ՝ առողջության գլոբալ սպառնալիքներն արագորեն հայտնաբերելու, ինչպես նաեւ երկրների միջեւ համակարգումը բարելավելու նպատակով: Գեյթսն ընդգծում է, որ նոր համավարակը կանխելու համար անհրաժեշտ են մեծ ներդրումներ:
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է, որպեսզի ԱՀԿ-ն ստեղծի մասնագետների «առաջնակարգ» խումբ, որի աշխատանքի ծախսերը նա տարեկան մոտավորապես 1 միլիարդ դոլար է գնահատում:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել է, որ վստահ չէ, թե հնարավոր է արդյոք միջազգային փոխհամաձայնության հասնել ԱՀԿ-ի ֆինանսավորումն ավելացնելու հարցի շուրջ:
The Financial Times-ը հիշեցնում է, որ 2015 թվականին Գեյթսը նախազգուշացրել էր այն մասին, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ անխուսափելի համավարակին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: