
Welt-ը պարզել է, որ Գերմանիան ցանկանում է 7 հաուբից տրամադրել Ուրաինային

Գերմանիայի կառավարությունը ցանկանում է Ուկրաինային տրամադրել յոթ PzH 2000 հաուբից Բունդեսվերի պահուստներից: Մայիսի 3-ին այդ մասին հայտնել է Die Welt թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Հոդվածում ասված է, որ Բունդեսվերի հաշվեկշռում այժմ կա 119 PzH 2000 հաուբից, որոնցից սոսկ 40-ն է գտնվում մարտական պատրաստության վիճակում: Ապրիլի վերջին ԳԴՀ-ի պաշտպանության նախարարության ղեկավար Քրիստինե Լամբրեխտը հայտնել է, որ Գերմանիան պատրաստ է Ուկրաինային մատակարարելու Gepard զենիթային կայանքներ:
Մինչ այդ DPA գործակալությունը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ ԳԴՀ-ի կառավարությունը պատրաստում է Ուկրաինային խորհրդային Տ-72 տանկերի մատակարարումներ Սլովենիայի միջոցով՝ այսպես կոչված շրջանաձեւ փոխանակության սկզբունքով: Գործարքը ենթադրում է Սլովենիայի կողմից տանկերի տրամադրում Կիեւին երկրի զինված ուժերի պաշարներից, իսկ Գերմանիան պարտավորվում է այնուհետեւ դրանք փոխարինել գերմանական Marder հետեւակի մարտական մեքենաներով եւ զրահապատ Fuchs փոխադամեքենաներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: