
Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբերյալ որոշումը կհայտարարի մայիսի 12-ին

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամակցության վերաբելյալ որոշում կընդունի մայիսի 12-ի հինգշաբթի օրը: Մայիսի 2-ին այդ մասին հայտնել է ֆիննական Iltalehti թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Ըստ հրատարակության տեղեկատվության՝ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն կհայտարարի, որ հավանություն է տալիս երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
Դրանից հետո խորհրդարանը կհայտնի, որ երկրիրը պետք է ռազմական դաշինքին անդամակցության հայտ տա: Վարչապետ Սաննա Մարինը նույնպես համաձայն է, որ Ֆինլանդիան պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին: Ավելի վաղ հայտնել էին, որ անդամակցության մասին որոշումը ընդունվելու է մայիսի 14-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: