Բաժիններ՝

Բայդենը մտադիր է բարդացնել Ռուսաստանի մուտքը կիսահաղորդիչների շուկա

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, թե կարեւոր է համարում, որպեսզի քայլեր ձեռնարկվեն՝ բարդացնելու Ռուսաստանի մուտքը կիսահաղորդիչների շուկա, քանի որ դրանք, մասնավորապես, անհրաժեշտ են պաշտպանության ոլորտում արտադրության համար: «Կիսահաղորդիչները մասնավորապես կարեւոր են պաշտպանության ոլորտում արտադրության հնարավորությունների համար:

Ուստի մենք գործում ենք այնպես, որպեսզի Ռուսաստանը դրանից օգտվելու դժվարություններ ունենա»,-ասել է Բայդենը՝ մայիսի 3-ին հանդես գալով Ալաբամայի նահանգի Javelin-ի արտադրության գործարանում:

Նա հավելել է, թե հարկավոր է, որպեսզի ԱՄՆ-ը ներդրումներ անի կիսահաղորդիչների արտադրության ոլորտում եւ վերադարձնի իր առաջնությունն այդ ոլորտում, քանի որ ԱՄՆ-ը հանգուցային դեր է խաղում բազմաթիվ բնագավառներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս