Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն չի հետևի ՌԴ-ի հետ 1997 թվականի համաձայնագրին Եվրոպայի արևելքում զորքեր տեղաբաշխելիս

1997 թվականի Ռուսաստան – ՆԱՏՕ հիմնարար ակտը դաշինքին հետ չի պահի Եվրոպայի արեւելքում ռազմական ներկայության ընդլայնումից: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը, որի խոսքը մայիսի 4-ին մեջբերում է բրիտանական Financial Times թերթը։

«ՆԱՏՕ – Ռուսաստան ակտը տակավին այստեղ է: Բայց դրա բովանդակությունը մեզ չի արգելք չի ստեղծի մեր պլաններն իրականացնելիս,- ասել է բարձրաստիճան զորապետը:- Այս պահին քաղաքական մակարդակում ընդհանուր կարծիքն այն է, որ մենք չենք վերացնում (համաձայնագիրը), բայց այն մեզ չի հետ չի պահի մեր կողմից անհրաժաշտ գործողություններից»: Բաուերը նաեւ պնդել է, որ վերջին ամիսներին փորձել է կապվել Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Գերասիմովի հետ, սակայն դա իրեն չի հաջողվել:

Ռուսաստան – ՆԱՏՕ հիմնարար ակտը, որն ստորագրվել է 1997 թվականին, մասնավորապես, հռչակում է, որ Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն դադարում են միմյանց դիտել ոպես հակառակորդների եւ հրաժարվում են էական ռազմական ուժերի տեղաբաշխումից միմյանց սահմանների մոտ: Ռուսաստանը 2021 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին է ուղարկել անվտանգության երաշխիքների առաջարկություններ, որոնց մեջ մտել են դեպի արեւելք հետագա ընդլայնումից դաշինքի հրաժարման իրավաբանորեն ամրագրման, ինչպես նաեւ նրա ռազմական ենթակառուցվածքը 1997 թվականի սահմաններ վերադարձնելու պահանջներ: Հունվարի վերջին Վաշինգտոնը եւ Բրյուսելը Մոսկվային են հաձնել իրենց գրավոր պատասխանները, որոնցից հետեւում է, որ Արեւմուտքը Ռուսաստանի համար սկզբունքային զիջումների չի գնացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս