
Ռուսաստանը շահագրգռություն է դրսևորում Աֆրիկայում գազատարի կառուցման նկատմամբ

Ռուսաստանը շահագրգռություն է դրսեւորում Աֆրիկայում գազատարի կառուցման գործում ներդրումների նկատմամբ, որը Նիգերիան եւ Մարոկոն պետք է միացնի Եվրոպայի երկրներին: Այդ մասին, հայտարարել է Նիգերիայի նավթային պաշարների նախարար Թիմփիրե Սիլվան, որի խոսքը մեջբերում է Reuters-ը:
«Ռուսաստանի ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են իմ օֆիս: Նրանք շատ են ցանկանում այդ նախագծում ներդրումներ անել, եւ կան բազմաթիվ այլ մարդիկ, որոնք նույնպես ցանկանում են ֆինանսավորել նախագիծը»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ գազատարը պետք է Նիգերիայում արդյունահանված գազը «բազմաթիվ աֆրիկյան երկրների տարածքով հասցնի մինչեւ մայրցամաքի ծայրամասեր», որտեղ Աբուջան կստանա եվրոպական շուկա մուտքի հնարավորություն:
Կառավարությունը հուսով է նախագծին մեկնարկ տալ մինչեւ 2023 թվականի մայիս, երբ կլրանան նախագահ Մուհամադ Բուհարիի լիազորությունները: Նիգերիան եւ Մարոկոն գազատարի կառուցման շուրջ համաձայնագիրն ստորագրել են 2026 թվականի դեկտեմբերին, դրա ենթադրվող երկարությունը կկազմի 5660 կիլոմետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: