
Փարիզում ազդարարել են Պուտինի հետ Մակրոնի հեռախոսազրույցի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մայիսի 3-ին հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը: Նշվում է, որ հեռախոսազրույցը պլանավորվել է Երեւանի ժամանակով 14:00-ին: Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները բանակցություններ չեն վարել ուկրաինական Բուչայի իրադարձություններից ի վեր, որտեղ սադրանք է հրահրվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: