Բաժիններ՝

Բորելը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կընդունվեն առաջիկա օրերին

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ի երկրները կհամաձայնվեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել առաջիկա օրերին, համենայն դեպս՝ նավթի ներմուծման նկատմամբ։

«Ես կարծում եմ, որ ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի հաջորդ նիստում կարելի կլինի այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք զգալիորեն կսահմանափակեն այդ ներմուծումը, բայց դրա համար պահանջվում է բոլոր անդամ պետությունների համաձայնությունը: Մինչեւ այժմ մեզ մոտ դա չի եղել»,-ասել է Բորելը Պանամայում անցկացված մամուլի ասուլիսում, որտեղ գտնվում է Կենտրոնական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման համար: Դիվանագետը հավելել է, թե վստահ է, որ, համենայն դեպս, այն հարցում, որը վերաբերում է նավթի ներմուծմանը, այդ համաձայնությունը հնարավոր կլինի մինչեւ Խորհրդի հաջորդ նիստը»: ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստը պլանավորված է մայիսի 10-ին, հաջորդը՝ մայիսի 16-ին: Եվրամիության կողմից պատրաստվող հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, դիվանագետի խոսքով, կվերաբերի «անավարտ ասպեկտներին», մասնավորապես, բանկային հատվածին. ռուսաստանյան էլ ավելի շատ բանկեր կարող են անջատվել SWIFT համակարգից:

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ Եվրոպական միությունը մտադիր է առաջարկել ռուսական նավթի արգելքը սահմանել մինչեւ տարեվերջ, իսկ մինչ այդ աստիճանաբար մտցնել դրա ներմուծման սահմանափակումներ: Բացի այդ, ԵՄ-ն կառաջարկի Ռուսաստանի եւ Բելառուսի ավելի մեծ թվով բանկեր անջատել SWIFT միջազգային վճարային համակարգից, այդ թվում՝ «Սբերբանկ»-ը, նշել է հրատարակությունը: Ինչպես հաղորդել է գործակալությունը, նաեւ կառաջարկեն խորհրդատվական ծառայությունների, ամպային տեխնոլոգիաների բազայի, անշարժ գույքի ձեռքբերման ծառայությունների սահմանափակումներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս