Բլինկենը մտադիր է շարադրել Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ապագա ուղեգծի հանգուցային դրույթները. Politico
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտադիր է առաջիկա մի քանի օրը ելույթում շարադրել այն ուղեգծի հանգուցային դրույթները, որը Վաշինգտոնի գործող վարչակազմը մտադիր է հեռանկարում վարել Չինաստանի նկատմամբ: Մայիսի 2-ին այդ մասին հաղորդել է ամերիկյան Politico թերթը։
Թերթի աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կպատմի նախագահ Ջո Բայդենի ռազմավարության էության մասին, որը նպատակամիտված է այն բանին, որպեսզի «XXI դարում հաղթանակ տանի վերելքում գտնվող Չինաստանի» նկատմամբ: Բլինկենը կպարզաբանի Պեկինի նկատմամբ Վաշինգտոնի ուղեգիծը, որն, ինչպես արձանագրվում է հոդվածում, ձեւակերպվել է մասամբ այն քաղաքականության հիման վրա, որն իրականացվել է նախորդ վարչակազմի կողմից՝ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ: Աղբյուրները տեղեկացրել են, որ Միացյալ Նահանգների իշխանություններն այժմ մտադր չեն «լիովին հրապարակել տեքստը», որտեղ կնկարագրվի Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմավարությունը:
Դրա հաջողականությունը, ինչպես նշված է հոդվածում, կախված է, մասնավորապես, «Ասիայում եւ դա սահմաններից դուրս դաշինքների եւ գործընկերային կապերի ստեղծումից եւ ամրապանդումից այն ըմբնմանը դիմակայելու համար, թե Չինաստանի աճող դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական ազդեցությունը ձախողում է Բայդենի առաջադրած «միջազգային կարգի կանոնների վրա հիմնված» հայեցակագը: Թերթի գնահատումների համաձայն՝ Բլինկենի հիշյալ ելույթը, հավանաբար, կանցնի «առանց անակնկալների», քանի որ Չինաստանի նկատմամբ Բայդենի ուղեգիծը զգալի չափով կկրկնի այն մոտեցումը, որին հետեւում էր Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: