
Դանիան Ուկրաինա է ուղարկում շինարարական տեխնիկա վերականգնողական աշխատանքների համար

Դանիայի իշխանություններն Ուկրաինա կուղարկեն 35 միավոր շինարարական տեխնիկա՝ մարտական գործողությունների ավերածություններից հետո վերականգնողական աշխատանքների իրականացման համար: Մայիսի 2-ին այդ մասին հայտնել է թագավորության առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը։
Խոսքը վերաբերում է էքսկավատորների, բեռնատարների, քարշակներռ ծանր տեխնիկայի համար:
«Ուկրաինայում իրադրությունն իսկապես սոսկալի է, եւ դանիական կողմից մենք ցանկանում ենք անել ամենն, ինչ մեր ուժերը ներում են, որպեսզի օգնենեք ուկրաինացի ժողովրդին,- հայտարարել է գործարարության գործերի նախարար Սիմոն Կոլերուպը:- Ուստի այսօր մենք շինարարակական տեխնիկայի առաջին խմբաքանակն ենք ուղարկում տուժած քաղաքներ, որպեսզի այն կարողանա օգնել փողոցների վերականգնմանը, որոնցում ժամանակին կանգնած են եղել դպրոցներ, մանկապարտեզներ, բնակելի տներ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: