
ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի ավիակիրների խումբը վարժանքներ է անցկացնում Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում

Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերի ջոկատը՝ «Լյաոնին» ավիակրի գլխավորությամբ զինավարժանքներ է անցկացնում Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մյասում: Այդ մասին ասված է երկրի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Գաո Սյուչենի հայտարարության մեջ, որը մայիսի 3-ին հրապարակվել է Weibo սոցիալական ցանցի էջում
«Ներկայումս Չինաստանի ավակիրների խումբը՝ «Լյաոնին» ավիակրի գլխավորությամբ զինավարժանքներ է անցկացնում Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում»,- ասված է այնտեղ:
Ինչպես նշված է հայտարարության մեջ, դրանք ծրագրված զորավարժություններ են, որոնք կազմակերպվել են նախապատրաստման տարեկան պլանին համապատասխան:
Նշվում է, որ ռազմերթի նպատակն է այդ միավորման մարտական հնարավորությունների բարձրացումը, իսկ զինավարժանքները համապատասխանում են միջազգային իրավունքի եւ միջազգայն պրակտիկայի սկզբունքներին: Նաեւ ընդգծվում է, որ զորավարժություններն ուղղված չեն որեւիցե կողմի դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: