
Պրահայում վրանային քաղաք է բացվել Ուկրաինայից փախստականների համար

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մայիսի 14-ին բացվել է վրանային քաղաք՝ նախատեսված Ուկրաինայից փախստականների համար, որոնց թիվը երկրում գնալով աճում է:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է CTK լրատվական գործակալությունը:
Վրանային քաղաքը Պրահայի Տրոյա թաղամասում է: Այն նախատեսված է 150 փախստականի համար: 16 հոգուց բաղկացած առաջին խումբն արդեն բնակեցվել է այնտեղ:
Փախստականներին վրանային քաղաքում բնակեցնելու անհրաժեշտությունն առաջացել է մայրաքաղաքում համապատասխան տարածքների քիչ լինելու պատճառով: