
Մակրոնն աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լիարժեք աջակցում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը: Այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:
Մայիսի 15-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։
«Հանրապետության նախագահը կողմ է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու սուվերեն որոշմանը»,-ասվում է հաղորդագրության տեքստում:
Ավելի վաղ Մակրոնն աջակցել էր Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Շվեդիայի կառավարությունն արդեն պատրաստել է ՆԱՏՕ-ին անդամակցելու նամակ-հայտը: Այն նախատեսվում է ուղարկել Ֆինլանդիայի հայտի հետ միաժամանակ: