
ԽՕՆ-ի Տու-142 ինքնաթիռները վարժանքներ են անցկացրել Օխոտի ծովի օդային տարածությունում

ՌԴ-ի Տու-142 հականավային ինքնաթիռները թռիչքներ են կատարել Օխոտի ծովի օդային տարածությունում: Այդ մասին մայիսի 16-ին հաղորդել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) մամուլի ծառայությունը:
«Խաղաղօվկիանոսյան նավատորմում պլանային ուսումնա-վարժական թռիչներ են անցկացվել Տու-142 հեռահար հականավային ինքնաթիռների անձնակազմերի կառավարման եւ նրանց կողմից Օխոտի ծովի օդային տարածությունում հականավային առաջադրանքների կատարելագործման նպատակով»,-ասել են մամուլի ծառայությունում: Ինչպես ճշտել են ԽՕՆ-ում, երկու Տու-142 ինքնաթիռների անձնակազմերը կատարել են սուզանավերի որոնում:
Բացի այդ, Տու-142-ի անձնակազմերը կատարելագործել են չկողմնորոշված տեղանքում առաջադրված կուրսն անցնելու ունակությունները եւ ինքնաթիռը վարելու ժամանակ օդաչուների գործողությունների կառավարումը` օդագնացության ցամաքային ռադիոտեխնիկական միջոցների բացակայության պայմաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: